Պահանջում եմ Երեւանում տեղադրել Հաց բերողի հուշարձանը. Սյուզան Սիմոնյան

Պահանջում եմ Երեւանում տեղադրել Հաց բերողի հուշարձանը. Սյուզան Սիմոնյան
Արթուր Սարգսյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղար Սյուզան Սիմոնյանը պահանջում է Երեւանում տեղադրել «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի հուշարձանը.  «Պահանջում եմ մայրաքաղաքում տեղադրել Հաց Բերողի հուշարձանը:
Պահանջում եմ պատժել նրա մահվան մեղավորներին...
Պահանջում եմ...»։

Հիշեցնենք, որ այսօր լրանում է Արթուր Սարգսյանի մահվան 2֊րդ տարելիցը։ Հիշեցնենք նաեւ, որ 2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ․ գնդի տարածքը գրավելու օրերին նա ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել գնդի տարածք։