Երկար էր նայում. ինչո՞ւ ԲՀԿ-ի ավագանու անդամը դուրս հրավիրեց իմքայլականին (տեսանյութ)

Երկար էր նայում. ինչո՞ւ ԲՀԿ-ի ավագանու անդամը դուրս հրավիրեց իմքայլականին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին միջադեպ տեղի ունեցավ «ԲՀԿ» եւ «Իմ քայլը» խմբակցությունների ավագանու անդամներ Արմեն Ներսիսյանի եւ Վազգեն Դարբինյանի միջեւ: Քիչ առաջ լրագրողները Արմեն Ներսիսյանից  հետաքրքվեցին՝ ինչո՞ւ էր Դարբինյանին դուրս հրավիրում;

Նա նշեց, որ այդ ավագանու անդամն իրեն երկար էր նայում, դուրս էր հրավիրում տեսնելու՝ ինչո՞ւ:
Այնուհետեւ Ներսիսյանի խոսքը կտրեց այսօրվա նիստին մասնակցող ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա, սակայն խոսեց լրիվ ուրիշ՝ աղբահանության թեմայից: Ասաց, որ այդ խնդիրն օրհասական է եւ պետք  է լուծվի:

Երբ լրագրողները նրան հիշեցրին, որ խոսում էին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ասաց, որ բոլորին է հորդորում կոռեկտ լինել: