Նարեկ Մալյանին ծեծի ենթարկելու գործով նյութեր են նախապատրաստվում

Նարեկ Մալյանին ծեծի ենթարկելու գործով նյութեր են նախապատրաստվում

Ոստիկանությունը հաղորդում է, որ մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր:

Հիշեցնենք, որ երեկ Դավիթ Պետրոսյանի «Ռեստարտի» տղաները հարձակվել էին Նարեկ Մալյանի վրա ու նա ԵՊՀ-ում քիչ հետո կազմակերպելու է սորոսականների թաղումը։ Դավիթ Պետրոսյանն ինքը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր այդ միջադեպին՝ գրելով․ «Վաղը կհրապարկենք աղբահանության գործընթացի ամբողջական տեսանյութը։ Արժանապատվությունը երբեք ոչնչի հետ չենք փոխելու։ Մենք փորձեցինք բոլորին ուղղված վիրավորանքները մեր վրա վերցնել ու բացասականը խեղդել՝ դրական տարածելով»։

Հիշեցնենք, որ նրանք փորձել էին Նարեկ Մալյանին գցել աղբամանը։