Վենեսուելայի ինքնահռչակ նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահը կոչ է արել իր կողմնակիցներին դուրս գալ փողոց

Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հայտարարել է, որ վերադառնալու է հայրենիք եւ կոչ է արել իր կողմնակիցներին նոր բողոքի ցույցերով դուրս գալ փողոց։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

«Հայտարարում եմ, որ վերադառնալու եմ Վենեսուելա եւ կոչ եմ անում նոր ցույցեր սկսել երկրի ողջ տարածքով՝ սկսած երկուշաբթի-երեքշաբթի օրվանից»,- թվիթերյան իր էջում գրել է Գուայդոն։ Ավելի վաղ Վենեսուելայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը նախազգուշացրել էր Նիկոլաս Մադուրոյի վարչակազմին զերծ մնալ Գուայդոյին ձերբակալելու մտադրությունից։