Զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց․ Նիկոլ Փաշինյան

Զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների:

Այս առթիվ վարչապետի պաշտոնակատարը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել․

«Կառավարությունը 5 միլիարդ դրամ է հատկացրել շուրջ 1200 զինթոշակառուների բնակարանային հարցը լուծելու համար:

Կարող եմ վստահաբար ասել, որ զինթոշակառուներին բնակարանով ապահովելու հարցը մեռյալ կետից շարժվեց»: