Վերականգնման համար կհատկացնի 1 միլիարդ դոլար

Վերականգնման համար կհատկացնի 1 միլիարդ դոլար

Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին հաստատել է, որ Քաթարի էմիրությունը 1 միլիարդ դոլար կտրամադրի Իրաքին՝ այդ երկրի վերականգնման համար։ Այս մասին հայտնում է «Ալ Ջազիրա» հեռուստակայանը։ Ըստ հաղորդման, ներկայումս ընթանում են բանակցություններ Քաթարի եւ Իրաքի միջեւ այդ հատկացման հարցով։ Հիշեցնենք, որ Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը ներկայումս պաշտոնական այցով գտնվում է Քաթարում։ Մինչ այդ նա բանակցություններ էր ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։ Հայտնի է, որ Բաղդադն ու Դոհան պայմանավորվել են ակտիվացնել նավագնացությունը եւ ծովային շփումները երկու երկրների միջեւ։