Խոստացել է կատարել նախագահի հրամանը

Խոստացել է կատարել նախագահի հրամանը

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկատարի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ՝ Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերումը եւ ինքն անձամբ կհետեւի, որպեսզի նախագահի հրահանգը իրականություն դառնա ժամանակին։ Այս մասին հայտնում է FOX News-ը։ Այս մասին ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Կահիրեում եգիպտացի իր գործընկեր Հասան Շուքրիի հետ հանդիպման ժամանակ։ Պոմպեոն նաեւ հավաստիացրել է, որ որեւէ հակասություն չկա նախագահ Թրամփի եւ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի միջեւ կապված Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցի հետ։