Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով վերաքննիչի որոշումը կհրապարակվի հունվարի 22–ին

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով վերաքննիչի որոշումը կհրապարակվի հունվարի 22–ին
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 22-ին:

Նշենք, որ դատարանը քննում է, ինչպես Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատախազության, այնպես էլ Գրիգորյանի կալանքի ժամկետն ավելի վաղ երկարացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքները: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար։