Ստամբուլում հրդեհ է բռնկվել զբոսանավի վրա

Ստամբուլում հրդեհ է բռնկվել զբոսանավի վրա

Ստամբուլում, Բոսֆորի նեղուցում հրդեհ է բռնկվել ուղեւորներ տեղափոխող զբոսանավի վրա։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքը տեղի է ունեցել Սկյուտարի շրջանի մոտակայքում։ Ուղեւորները ջուրն են նետվել նավից, փրկվելու համար։ Կրակը հնարավոր է եղել հանգցնել, սակայն զբոսանավն ամբողջովին այրվել է։ Նավի մնացորդները տեղափոխել են ափ։