Ինչ է անելու Դոնալդ Թրամփը, եթե վերընտրվի որպես ԱՄՆ նախագահ

Ինչ է անելու Դոնալդ Թրամփը, եթե վերընտրվի որպես ԱՄՆ նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, թե ինչ է անելու այն բանից հետո, եթե հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում վերընտրվի նախագահի պաշտոնում։

Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Ըստ հրապարակման, նախագահ Թրամփը մտադիր է կրճատել ԱՄՆ պետական բյուջեի ծախսերը։ Նա նկատել է, որ հատկապես ցանկանում է մի քանի վարչություններ լիկվիդացնել։ Սակայն դա կանի, եթե Ներկայացուցիչների պալատում հանրապետականները վերադարձնեն վերահսկողությունն իրենց ձեռքը։ Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի են ունենում հաջորդ տարի։