Արտգործնախարարը կայցելի Լոնդոն

Արտգործնախարարը կայցելի Լոնդոն

Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ բրիտանացի պաշտոնատար անձնաց հետ։ Նախատեսվում է նաեւ հանդիպում բրիտանական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։