ԱԺ-ն ընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներին

ԱԺ-ն ընտրեց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամներին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվեց: Քիչ առաջ խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հավանություն տվեց առաջադրված բոլոր հինգ թեկնածուների անդամակցությանը:

Այսպիսով՝ հանձնաժողովի հինգ անդամներն են՝ Լիլիթ Ալեքսանյանը, որին առաջադրել էր կառավարությունը, Արամայիս Փաշինյանը, որին առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը, Էդգար Շաթիրյանը՝  «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված, Նարեկ Համբարձումյանը՝ ԲՀԿ-ի առաջադրած թեկնածու, և Հայկուհի Հարությունյանը, որին առաջադրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Բոլոր հինգ թեկնածուներն էլ քվեարկությամբ հավաքեցին բավարար քանակությամբ ձայներ: