«Նոյն անգամ ընտրեց Արարատը». Երվանդ Թարվերդյանն ու ՀՀ դեսպանը՝ «Արարատ» սննդի կոմբինատում

«Նոյն անգամ ընտրեց Արարատը». Երվանդ Թարվերդյանն ու ՀՀ դեսպանը՝ «Արարատ» սննդի կոմբինատում

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցիչ՝ Աննա Դոնչենկոն աշխատանքային-ճանաչողական այցով եղել են Երվանդ Թարվերդյանի ընտանիքին պատկանող «Արարատ» սննդի կոմբինատում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երվանդ Թարվերդյանը:

«Նոյն անգամ ընտրեց Արարատը» վերտառությամբ գրառումը ՌԴ Առևտրային ներկայացուցչության պաշտոնական էջում, չափազանց պարտավորեցվող է, նշում է Երվանդ Թարվերդյանը՝ մանրամասնելով այցի նպատակը՝. «Պարոն դեսպանի և Առևտրային ներկայացուցչության ուշադրությունը` մեր ընտանիքին պատկանող «Կարոլինա» ընկերությունների խմբին, մասնավորապես «Արարատ» սննդի կոմբինատի գործունեությանը, որի տնօրենը եղբայրս է՝ Սարգիս Թարվերդյանը, շատ բարձր եմ գնահատում:

Մենք հյուրերի հետ հանգամանալից խոսել ենք հայ-ռուսական առևտրային հարաբերությունների, Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ արտահանումների և ներմուծումների, տարածաշրջանային առևտրային ցանցերի հետ համագործակցության մասին»:

ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցչության կողմից «Արարատ» սննդի կոմբինատը հրավեր է ստացել մասնակցելու INNOPROM ‒ 2023 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին, որի շրջանակներում առաջարկել է նաև իր աջակցությունը՝ ռուսական ընկերությունների հետ կապեր հաստատելու հարցում: