Նույն գործողության համար Գորիսի քաղաքապետը անազատության մեջ է. քաղաքապետի թեկնածու

Նույն գործողության համար Գորիսի քաղաքապետը անազատության մեջ է. քաղաքապետի թեկնածու

Իր ընտրությունը կատարելուց հետո «Թասիբով դաշինքի» Գյումրու  քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին թե ի՞նչ կարծիք ունի Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի այն հայտարարության մասին, որ 30 տարի մարդկանց սոված են պահել, եւ իրենք ընտրությունների նախաշեմին 50.000 դրամ բաժանեցին, դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում, պատասխանեց.

«Իր հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է. դա հերթական անգամ խոսում է այն մասին, որ ՀՀ-ում օրենքի առաջ գործում են երկակի ստանդարտներ: Ես որեւէ մեկի անազատությունը չեմ ցանկանում, բայց նույն արարքի, նույն գործողության համար Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը անազատության մեջ է»: