Գորիսում վախի ու ահաբեկչական մթնոլորտ են ստեղծում

Գորիսում վախի ու ահաբեկչական մթնոլորտ են ստեղծում

«Այս պահի դրությամբ ունենք բազմաթիվ զանգեր տեղամասերից. ինչ-որ հրահրումների, խնդիրներ ստեղծելու, ոստիկանական սևբերտավորների, կարմիրբերետավորների միջոցով ահաբեկելու, միջավայրն «աղտոտելու» ուղղությամբ գործընթացներ են տարվում: Հույս ունենք՝ ընտրախախտումները, այս գործընթացները լուրջ ազդեցություն չեն ունենա, մենք հետևողական ենք և կարձագանքնենք ցանկացած տեսակի ընդվզման»,-քիչ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյան, որն օրերս է ազատ արձակվել:

Սյունիք մեծաթիվ ոստիկանական ուժերի կուտակման նպատակը, ըստ  Հովսեփյանի, վախի մթնոլորտ ստեղծելն է. «Ճնշումները բակավակին մեծ են, բազմակողմանի, իշխանություններն անում են ամեն բան, որ ահաբեկչական մթնոլորտը անընդհատ բարձր մակարդակի վրա մնա, վախի մթնոլորտ տարածելու համար բավական լուրջ աշխատանքներ են տարվում»,-ասաց նա:

Հովսեփյանն անդրադարձավ նաեւ հայտնի քրեական գործին եւ ասաց՝ անհեթեթություն է իշխանական լրատվամիջոցների տեղեկությունն առ այն, որ ինքը Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել, զգուշացրեց՝ այդպիսի լուրեր տարածող լրատվամիջոցներին, հանդիպելու են դատարանում, Հովսեփյանի խոսքով՝ Առուշանյանի փաստաբանները փոխանցել են, որ նա հաղթական է տրամադրված. «Ես համոզված եմ, որ շատ շուտով հաղթանակ ենք տոնելու»: