Ինչու՞ է Ալիևը զանգահարել Էրդողանին

Ինչու՞ է Ալիևը զանգահարել Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ, այդ երկրի ղեկավարի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ալիևը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների հաջող արդյունքների կապակցությամբ։ 

Էրդողանն ասել է, որ նախագահական ընտրություններում առաջ է անցել իր մոտակա մրցակցից։ 
Միաժամանակ թուրք առաջնորդը նշել է, թե վստահ չէ առաջին փուլում իր հաղթանակի վրա:

«Մեր քաղաքական կյանքի ողջ ընթացքում, առանց բացառության, մենք միշտ հարգել ենք մեր ժողովրդի որոշումները։ Մենք հարգում ենք ժողովրդի կամքն ինչպես այս, այնպես էլ հաջորդ ընտրություններում»,- ընդգծել է Թուրքիայի ներկայիս նախագահը։