Իսրայելի դեմ Ուկրաինայի քվեարկությունը լուրջ սխալ է․ Զելենսկու խորհրդական

Իսրայելի դեմ Ուկրաինայի քվեարկությունը լուրջ սխալ է․ Զելենսկու խորհրդական

Ուկրաինայի նախագահի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից Իսրայելի դեմ ՄԱԿ-ի բանաձևին աջակցությունը «լուրջ սխալ» է: Նրա խոսքով, «Ուկրաինայի ԱԳՆ դիրքորոշումը անտրամաբանական և անընդունելի է»։
 
«Մենք միավորվում ենք Ռուսաստանի և Իրանի հետ, որոնք հարձակվում են մեզ վրա, և մենք հեռանում ենք Իսրայելից, որը մեզ անհրաժեշտ է որպես դաշնակից», - ասել է Արեստովիչը և հավելել, որ «Ուկրաինան պետք է առնվազն ձեռնպահ մնար նման քվեարկություններից»։

ՄԱԿ-ի կոմիտեն հավանություն է տվել բանաձեւին, որով միջազգային դատարանին խնդրում են «անհապաղ գնահատել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Իսրայելի «անեքսիան»: