Պուտինը Էրդողանի հետ քննարկելու բազմաթիվ հարցեր ունի․ Պեսկով

Պուտինը Էրդողանի հետ քննարկելու բազմաթիվ հարցեր ունի․ Պեսկով

«Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև բանակցություններ առայժմ նախատեսված չեն»։ Այս մասին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
 
Նրա խոսքով, Պուտինի և Էրդողանի միջև բանակցություններ դեռևս նախատեսված չեն, սակայն դրանք կարող են համաձայնեցվել մի քանի ժամվա ընթացքում։
 
«Պուտինն ունի շատ հարցեր, որոնք պետք է քննարկի Էրդողանի հետ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։