Ղազախստանում ամեն ինչ դեռ առջևում է, Տոկաևը ուժեղ ֆիգուր չէ․ Սուրեն Սուրենյանց

Ղազախստանում ամեն ինչ դեռ առջևում է, Տոկաևը ուժեղ ֆիգուր չէ․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․

«Ղազախստանում ամեն ինչ դեռ առջևում է, Տոկաևը ուժեղ ֆիգուր չէ...

Տոկաևի առաջին գործը պետք է լիներ քաղաքական ռեֆորմի փաթեթ ներկայացնելը, որովհետև օտարի օգնությամբ հնարավոր չէ իշխանության կայունություն ապահովել` առանց բովանդակության։ Բայց Տոկաևը ռեֆորմի հարցը մինչև սեպտեմբեր հետաձգեց, փոխարենը` տրվելով պոպուլիզմի՝ խոստանալով իշխանավորների աշխատավարձը հինգ տարով չբարձրացնել։

Այլ խոսքով, քաղաքական ռեֆորմները հետաձգվում են, կոռուպցիոն բուրգի ստատուս- քվոն պահպանվում է։ Ղազախստանում ամեն ինչ դեռ առջևում է, Տոկաևը ուժեղ ֆիգուր չէ...»։