Խաչատուր Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել

Խաչատուր Սուքիասյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։ Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,-մանրամասնել է ՔԿ մամուլի խոսնակը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել, ինչից հետո «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 1979թ. ծնված ԱՄՆ մի քաղաքացի՝ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով։

Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով միջադեպին գրել էր.

«Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»: