Խաչատուր Սուքիասյանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին

Խաչատուր Սուքիասյանը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ, Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ստույգ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»:

Հիշեցնենք, գրել էինք, որ երեկ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության մասնակիցներից մեկն ու ԱՄՆ քաղաքացու ոտքին կրակողը եղել է «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Սուքիասյան եղբայրներից կրտսերը՝ Ռոբերտ Սուքիասյանը, որը ՔՊ-ի ցուցակով խորհրդարան անցած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։