Բացօթյա բեմ` Վանաձորի թատրոնի ետնաբակում

Բացօթյա բեմ` Վանաձորի թատրոնի ետնաբակում

Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ետնաբակում օրերս մեկնարկել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները: Ինչպես ընդգծեց թատրոնի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը` թատրոնն ունի գեղեցիկ ետնաբակ եւ բացօթյա ներկայացումներ բեմադրելու եզակի հնարավորություն:

«Նախեւառաջ այստեղ 20-30 թատերասերի դատին ենք հանձնելու ռեժիսոր Արամ Մխիթարյանի բեմադրությամբ մանկական ներկայացումներ: Հետագայում հնարավոր է դեկորները փոխել եւ երեկոյան ներկայացումներ խաղալ մեծահասակների համար: Ավաղ, հստակ չենք կարող ասել, թե երբ են լինելու ներկայացումները, քանի որ դա կախված է երկրում տիրող իրավիճակից»,- տեղեկացրեց Փելեշյանն ու նկատեց, որ շուտով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում աբելյանցիները խաղալու են Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը: