Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար տուգանք՝ առավելագույնը 700․000 ՀՀ դրամի չափով

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար տուգանք՝ առավելագույնը 700․000 ՀՀ դրամի չափով

«Հրապարակը» զրուցել է օրերս չարթերային թռիչքով Ռուսաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացնիներից մեկի հետ։ Քաղաքացին, որը չցանկացավ ներկայանալ, մանրամասներ ներկայացրեց Մոսկվայից Երևան ժամանելու պրոցեսի մասին։

«Ամեն ինչ շատ լավ կազմակերպած էր, մեզ լավ դիմավորել են, ջերմաչափել, մեքենայով ուղեկցել մինչև բնակարան։ «Դոմոդեդովոյում» մեզ ինքնամեկուսացման վերաբերյալ ծանուցագրեր են փոխանցել, որի վրա մենք ստորագրել ենք, այսինքն՝ եթե մենք խախտենք ինքնամեկուսացման մասով այդ պայմանագիրը, տուգանք կա նախատեսված։ Գումարի չափը չեմ կարող ասել, այնտեղ կոնկրետ կետեր կան, թե որ դեպքի համար ինչ է նախատեսված։ Թեստ չեն արել, խոսակցություն էլ չի եղել, երևի, որ ջերմություն չենք ունեցել դրա համար, եթե ջերմություն ունենանք, պետք է դիմենք պոլիկլինիկա»,- ասաց մեր զրուցակիցը։

Լուրեր են շրջանառվում նաև, որ օրերս Հայաստան ժամանած քաղաքացիները ինքնամեկուսացման մասով վերահսկվում են համապատասխան մարմինների կողմից։ Մասնավորապես խոսվում է, որ Հայաստան վերադարձողները վերահսկվում են հայտնի GPS համակարգի միջոցով, որը հնարավորություն է տալիս պարզել, թե որ պահին մարդը որտեղ է գտնվում։  Այս մասով մեր դիտարկամնն ի պատասխան մեր զրուցակիցը նշեց, որ չի բացառում վերոնշյալը, քանի որ իրենք մի քանի տեղ տվյալներ են թողել՝ հեռախոսահամարից սկսած։

Քաղաքացին մեզ տրամադրեց նաև ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ ծանուցագիրը։ Այսպիսով, արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ինքնամեկուսացման կամ մեկուսացման  կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումներիը խախտելը՝ պայմանավորված առաջացրած հետևանքներից ( օրինակ՝ մեկ կամ մի քանի անձի վարակում, վարակելու արդյունքում մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մահ) կարող է պատժվել տուգաքով՝ առավելագույնը 700․000 ՀՀ դրամի չափով, կալանքով՝ առավելագույնը՝ 3 ամիս ժամկետով, ազատազրկմամբ՝ առավելագունը 4 տարի ժամկետով։

Ծանուցագրի կետերին մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված լուսանկարում։