Էրդողանը պատասխանել է Թրամփի նամակին

Էրդողանը պատասխանել է Թրամփի նամակին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պատասխանել է ԱՄՆ նախագահի՝ իրեն ուղղված սպառնալից նամակին։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, նա մասնավորապես ասել է․ «Մենք իհարկե չենք մոռացել Դոնալդ Թրամփի նամակի մասին, որը չափազանց հեռու է քաղաքական ու դիվանագիտական էթիկետի կանոններից։ Ու չպետք է այն մոռանալ։ Սակայն փոխադարձ հարգանքով պայմանավորված, չպետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնենք։ Դա մեզ համար առաջնահերթ հարց չի հանդիսանում։ Ուզում եմ ասել, որ երբ որ ժամանակը գա, կանենք ամեն ինչ»։