ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի ռազմական հնարավորությունները

ՆԱՏՕ-ի նախկին հրամանատարը բարձր է գնահատել Հայաստանի ռազմական հնարավորությունները

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները։ Ըստ Bloomberg պարբերականի հրապարակված ընդարձակ հոդվածի, ծովակալ Ստավրիդիսը ասել է, որ ՆԱՏՕ-ում գտնվելու քառամյա ժամկետի ժամանակ ադրբեջանցիները մի քանի անգամ մարտական գործողություններ են իրականացրել եւ հայերը բավական դյուրությամբ հակադարձել են եւ դադարեցնել տվել դրանք։ «Մեր հետախուզության տվյալների համաձայն, հայերը ամենայն հավանականությամբ կհաղթեն, եթե բանն հասնի լուրջ բախումների»,- ասել է ՆԱՏՕ-ական նախկին հրամանատարը։