Դատարանը չեղարկել է «Մանչեսթեր սիթիի» որակազրկումը

Դատարանը չեղարկել է «Մանչեսթեր սիթիի» որակազրկումը

Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) վճիռ է կայացրել անգլիական «Մանչեսթեր սիթի» ակումբին Չեմպիոնների լիգայից հեռացնելու գործի հետ կապված։

Ըստ վճռի, «Ման սիթիի» երկամյա որակազրկումը չեղարկվել է, իսկ տուգանքը, որը ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակվել էր նախապես 30 միլիոն եվրոյի չափով, նվազեցվել է մինչեւ 10 միլիոն եվրոյի։ Նշենք, որ գործը վերաբերում էր ֆեյր-փլեյի ֆինանսական կանոնների խախտմանը։