Ինչով է զբաղվելու Հաբիբ Նուրմագոմեդովը՝ կարիերան ավարտելուց հետո

Ինչով է զբաղվելու Հաբիբ Նուրմագոմեդովը՝ կարիերան ավարտելուց հետո

Ինչպես հայտնի է UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել էր, որ շուտով ավարտելու է կարիերան։ Եվ ահա, մարզիկը անկեղծացել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում, թե ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։ «Ես ուսանում եմ Մոսկվայի Պլեխանովի անվան համալսարանում։ Չորրորդ կուրսի ուսանող եմ»,- մանրամասնել է Հաբիբը։ Նա հավելել է, որ սովորում է հեռակա բաժնում, քանի որ չունի հնարավորություն ամեն օր հաճախելու դասերի։ Իսկ երբ գնում է քննություններ հանձնելու, ուսանողները հաճախ ճանաչում են իրեն։ Ապագայում էլ, ցանկություն ունի լինել լավ տնտեսագետ։ «Ուզում եմ խելացի կերպով վարվել իմ ունեցած դրամական միջոցների հետ։ Ստեղծել իմ բիզնեսը, ունենալ իմ բարեգործական ուղղությունը, այնպես որ ինչ որ ժամանակ հետո միջոցներ ունենամ ապրելու համար, ու ձեռնունայն չմնամ»,- ասել է Հաբիբը։