Դավաճանել են իրենք` բոլորը, Հայաստանի և Արցախի Հանրապետությանը. Վանեցյան

Դավաճանել են իրենք` բոլորը, Հայաստանի և Արցախի Հանրապետությանը. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր դարձյալ ստիպված էր բացատրել, թե ինչու ժամանակին չի ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, երբ ԱԱԾ տնօրեն էր ու տեսնում էր, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունը վտանգավոր է մեր երկրի համար:

«Այ էս պահին, էսքան տարի անց, էս ամեն ինչը, որ եղել ա, ինչի մասին ես զգուշացնում էի իմ հարցազրույցներում դուրս գալուց հետո, երբ որ ասում էի` պատերազմ ա լինելու, հողեր ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու, բոլորը ասում էին` Վանեցյանը մարդկանց մեջ խուճապ է տարածում»,-ասաց նա:

Ապա անդրադարձավ նրան, թե պաշտոնավարման ընթացքում ունե՞ր, ի վերջո, Փաշինյանին ձերբակալելու լծակ:

«Ձերբակալելու լծակ, այ էսքան բան, որ եղել ա, էլի ոչ մեկը չուներ»,-ասաց նա:

Hraparak.am-ը նրան հիշեցրեց, որ ինքը ԱԱԾ տնօրենի պաշտոնը թողնելուց առաջ չի մանրամասնել, թե ինչով էր վտանգ ներկայացնում Փաշինյանը մեր պետությանը, մինչդեռ նրան մեղադրեցին դավաճանության մեջ, Վանեցյանն այսպես արձագանքեց. «Դավաճանել են իրենք բոլորը , Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը»: