Փաշինյանը «հյուրախաղերով» Վանաձորում էր 

Փաշինյանը «հյուրախաղերով» Վանաձորում էր 

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Լոռու մարզ, հանդիպում ունեցել մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ: Վանաձորում նրա հանդիպումը կայացավ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, որից հետո երթով քայլեցին մարզկենտրոնի փողոցով:  Հանդիպմանն ու երթին 84 հազար բնակիչ ունեցող քաղաքում մասնակցել են ընդհանուր թվով մոտ հինգ հարյուր մարդ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բավականին մեծ ջանքեր է գործադրել, մշակույթի պալատի 500 նստատեղով դահլիճը լցնելու համար. նա մարզպետարանի պատասխանատուների միջոցով, կարգադրել է մարզի բոլոր գյուղապետերին, դպրոցների տնօրեններին, բուժհաստատությունների տնօրենններին, անպայման ներկա լինել հանդիպմանը: Շատերին անձամբ է զանգել եւ կարգադրել՝ ոչ միայն գալ, այլեւ հետները մարդ բերել:

Դահլիճում ներկա էին նաեւ մարզպետի ընտանիքի անդամներն ու մերձավորները: Այդ ամենով հանդերձ՝ իշխանականները դժգոհ են մնացել հավաքված «մասսովկայի» թվից. արդյունքում ստացվել է, որ իրենց հաջողվել է Փաշինյանի հետ հանդիպմանը մոտ երկուրհարյուր մարդ «բերման» ենթարկել: Իսկ կամավոր եկածները, ըստ ականատեսների, մոտ հարյուրին մոտ են եղել: Մնացածը Երեւանից եւ այլ մարզերից Փաշինյանն իր հետ բերել էր՝ անվտանգության աշխատողներ, կուսակից-թիմակիցներ եւ այլն:

Ըստ Վանաձորում շրջանառվող լուրերի, մարզպետարանի աշխատողներն անգամ քաղաքի կենտրոնական շուկայից, եկեղեցու հարակից տարածքից, այլ տեղերից թափառաշրջիկներին են համոզել-տարել հանդիպմանը: