Այնքան հետամնաց ու տգետ հայեր կան, որ ասում են՝ ռուսը չլինի, բա թո՞ւրքը լինի․ Ռուբեն Հախվերդյան

Այնքան հետամնաց ու տգետ հայեր կան, որ ասում են՝ ռուսը չլինի, բա թո՞ւրքը լինի․ Ռուբեն Հախվերդյան

Ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել նաև երգահան Ռուբեն Հախվերդյանը, նա Տիգրան Խզմալյանի՝ Հայաստանի եվրոպական կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն է․

- Պարոն Հախվերդյան, ինչո՞ւ որոշեցիք քաղաքականություն մտնել։

- Ներողություն, ես չեմ որոշել․․․ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես քաղաքացի եմ, որն իր կարծիքն ունի, և այդ կարծիքը ես ուզում եմ ամբիոնից ներկայացնել։ Այսօրվա դրությամբ քաղաքականությամբ զբաղվում են մեր քաղաքական պոռնիկները , իսկ ես ուզում եմ էկոլոգիայի մասին խոսել, մշակութային արժեքների մասին, որ վերածվել են․․․։ Օրինակ « Հայ tv» -  ով ,«Ջան tv» -ով թուրքական երգեր ենք մենք լսում, ես դրա մասին եմ ուզում խոսել, թե մշակույթը, էկոլոգիան ինչ վիճակում են, դա քաղաքականությո՞ւն է, թե՞ ոչ։

- Ինչ-որ առումով՝ այո։

- Էդ ինչ-որը ինչքա՞ն որ է։

- Գոնե այնքանով, որ այդ մասին խոսելու եք երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից։

- Ամբիոնը չի լինում քաղաքական, ամիոնը ամբիոն է լինում։

- Այինքն՝ խորհրդարան եք մտնում միայն այդ հարցերի համար։

- Իսկ ուրիշ ի՞նչ հարցերի համար, մնացած հարցերի հետ կապված էլ սաղ ասում են։ Մեկը մյուսին ասում ա՝ դու քաղաքական պոռնիկ ես, մյուսն էլ նրան է ասում, չէ՞։ Ասենք՝ Ռոբերտի կողմնակիցները նրանց են ասում, նրանք էլ սրանց են ասում։ Ես դրա հետ գործ չունեմ, երկուսն էլ հավասարապես ,այո, ըտենց մի բան են։ Ես ուզում եմ մի հատ կոչ անել ժողովրդին, որ իր ձայնը տա ոչ միայն եվրոպական կուսակցությանը, այլ նրանց, որոնք դեմ են Ռուսական Կայսրությանը։

- Այսինքն՝ արևմտամե՞տ ուժերին։

- «Մետ» չէ, ուղղակի արդեն 5-10 տարի է և՛ Բայդենը և՛ Ֆրանսիայի պրեզիդենտը մեզ փորձել են զենք տալ, որը, չես իմանում՝ ինչո՞ւ, մեր կառավարությունը չի վերցնում։ Հիմա ո՞ւմ կողմը պիտի լինես՝ ռուսի՞, որը մեզ փչացած զենքեր է վաճառում, և մեր երեխաների արյունը, որը  նախ և առաջ ՀԱՊԿ-ով է․․․, այսինքն՝ նրանք են տվել այն կետերը, որտեղին կարելի է խփել, այսինքն՝ մեր թշնամուն տա՞ն ձայնը։ Ի՞նչ կապ ունի ռուսամե՞տ է, եվրոպամե՞տ է ,թե ինչ է, այդ «տուպոյ» արտահայտությունները, որ անում են․․․ ուղղակի նրանց, ովքեր ճշմարտությունն են ասում և անում։ Ռուսին տամ, որը մեզ էս օևը գցե՞ց։ Օրինակ դու ի՞նչ ես կարծում այս մասով՝ ինձ շատ հետաքրքիր է։

- Ես Ձեր չափ չեմ հասկանում, իմ կարծիքն էլ կարևոր չէ։

- Բա որ չեք հասկանում, ի՞նչ իրավունք ունեք ինձ հարցեր տալու։ Դուք գիտեք, որ լրագրողական աշխատանքը «սնայպերից» հետո ամենավտանգավոր աշխատանքն է, գիտե՞ք։ Հիմա մենք լրագրողականություն ունե՞նք, թե՞ ոչ ։

- Իհարկե ունենք։

- Մեկը դու ես։ Դու հետաքրքրվե՞լ ես մեր էկոլոգիայով երբևէ։ Կոնկրետ Կապանի պոչամբարների մասին խոսե՞լ եք։

- Իհարկե, խոսել ենք։

- Իսկ Ամուլսարի մասին խոսե՞լ եք։

- Ամուլսարի մասին 3 տարի է՝ անդադար խոսում ենք։

- Դե հրաշալի է։ Ես նույն կարծիքին եմ, Դուք այլևս ինձ հարցեր չունեք տալու։

-  Չէ, էլի հարցեր ունեմ․ որ ասում եք, թե Ռուսաստանին ձայն չեք տալու, կարո՞ղ եք ասել, թե Ռուսաստանը ներկայացնող ուժերը որո՞նք են։

- Ռուսաստանը ներկայացնող ուժը «Կա Գէ Բէ-ն»  է, որը մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, թե ․․․, գիտեք՝ այնքան հետամնաց ու տգետ հայեր կան, որ ասում են՝ ռուսը չլինի, բա թու՞րքը լինի։ Այդ անասուններին պետք է ասել, որ կա 3-րդ և 4-րդ ուժ, դա Եվրապան ու Ամերիկան են, որոնցից մեկի դեսպանը՝ Ամերիկայի դեսպանը Ադրբեջանում, հայտարարել է, որ դուրս քաշեք ձեր զորքերը Հայաստանի սահմանից։ Ես ո՞ւմ կողմը պիտի լինեմ, ռուսի՞ կողմը։ Դուք չգիտե՞ք, որ էս խառնակչությունը ռուսները գցեցին։ Դուք համաձայն չե՞ք, որ ռուսներն են խառնակչությունը գցել։

- Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է սեփական երկրի իշխանության գործողությունները նայել։

- Նախ և առաջ Հայաստանը իշխանություններ չունի, դրանք ռուսների «վեցնոցներն» են, բոլորը ենթարկվում են Կրեմլին և վերջ։ Հազար անգամ ասել եմ, նույնը պնդում եմ հիմա, դա «Կա Գէ Բէ»-ն ա, որ պիտի վերացվի, ԱԱԾ որ ասում են, մազերս բիզ-բիզ է կանգնում։ Ամենապրիմիտիվ բանը ասեմ քեզ, ո՞վ է այդ հողերը տվել  թուրքերին․ Ռուսական կայսրությունը, նա է տվել, չէ՞, Նախիջևանը, Ղարաբաղը, Արևմտյան Հայաստանը, Լենինն է տվել, չէ՞, իսկ մինչև էդ ի՞նչ է եղել, ցարը մեզ հաճույքո՞վ էր վերաբերվում։ Ցարի ժամանակ փակվել են հայկական դպրոցները։ Ի՞նչ է նշանակում «ռուսամետ» , ի՞նչ է նշանակում «եբրոպամետ»,այդ բառերը մոռացեք։

- Հիմա եթե ձեր կուսակցությունը ընտրվեց, ին՞չ է լինելու․ Հայաստանը լքում է ՀԱՊԿ-ն, միանում ՆԱՏՕ-ի՞ն։

- Վերջին հաշվով այդպես էլ լինելու է, որովհետև ռուսները Հայաստանից իրենց պոչը պիտի քաշեն այսպես թե այնպես, որովհետև բացի վատից ու թշնամությունից մեզ ոչինչ չեն արել առ այսօր։

-  Բուն ընտրապայքարի մասո՞վ ինչ կարող եք ասել։

- Ես պայքար չեմ անում, ինձ տղերքը ասացին՝ դու նստիր։

- Այսինքն՝ քարոզարշավին չե՞ք մասնակցելու ։

- Ո՞նց չեմ մասնակցելու, մասնակցելու եմ, ամբողջ հայ ազգն է մասնակցում քարոզարշավին, Դուք մասնակցո՞ւմ եք քարոզարշավին։

- Ես լուսաբանում եմ այն։

- Ինչո՞վ եք լուսաբանում, այդ «լամպչկան» որտե՞ղ է։

- Լուսաբանել նշանակում է հանրությանը տեղեկացնել իրադարձության մասին, տեղեկացնել։

- Օ՜, միայն այդքա՞նը։ Բայց Դուք գիտե՞ք, որ լրագրողի աշխատանքը միայն դա չէ, դա նշանակում է վերլուծել, հասկանալ և նախ և առաջ իմանալ, թե մեր վիճակը ինչո՞ւ է այդպես․ քանի որ մեր փողերը կերան նախորդ իշխանությունները, սփյուռքից ուղարկած մեր օգնությունները կերան  և՛ Սերժը, և՛ Ռոբերտը, էս անասունին էլ, ինձ թվում է, փո՞ղ են տվել, թե՞ ինչ են արել, չգիտեմ։ Համենայն դեպս սա ոչ ադեկվատ երևույթ է։