Շարունակելու ենք պայքարել. «Հայաստան» դաշինք

Շարունակելու ենք պայքարել. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» խմբակցությունը, օգտվելով օրենքով իրեն վերապահված բոլոր իրավունքներից, և՛ ԱԺ նիստերի ընթացքում, և՛ տարբեր հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Սյունիքի ապօրինաբար կալանավորված համայնքապետեր Մանվել Փարամազյանի, Մխիթար Զաքարյանի, Առուշ Առուշանյանի, Արթուր Սարգսյանի ոտնահարված իրավունքները վերականգնելու վերաբերյալ՝ պահանջելով ազատ արձակել նրանց և դադարեցնել նրանց նկատմամբ անընդունելի հետապնդումները:

Այսօր կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ չնայած նրանց դեմ իրականացված և հետևողականորեն  իրականացվող կեղծ հակաքարոզչությանը՝

Առուշ Առուշանյանը տպավորիչ հաղթանակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում՝ ևս մեկ անգամ ընտրվելով որպես Գորիսի քաղաքապետ, իսկ Արթուր Սարգսյանը օրերս ազատ արձակվեց:

Սակայն մեր մյուս գործընկերները՝ ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանը և Մխիթար Զաքարյանը, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի նախկին քաղաքապետ Մանվել Փարամազյանը դեռևս  կալանավորված են: Եվ մենք շարունակելու ենք պայքարել նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

ԱԺ «Հայաստան» խմբակցություն