Նիկոլ, ո՞ր ես փախչելու. ծնողները փորձում էին շրջափակել վարչապետի ավտոշարասյունը

Նիկոլ, ո՞ր ես փախչելու. ծնողները փորձում էին շրջափակել վարչապետի ավտոշարասյունը

Անհետ կորած զինծառայողների ծնողները շարունակում են գտնվել կառավարության շենքի մոտակայքում։ Հիշեցնենք, որ նրանք հերթական ակցիան էին իրականացնում՝ հանդիպում պահանջելով վարչապետ Փաշինյանից։ Կառավարության շենքում շարունակում են մեծ թվով ոստիկանական ուժեր կուտակվել։ Քիչ առաջ անհետ կորած զինծառայողների ծնողները փորձեցին շրջապատել վարչապետի ավտոշարասյանը , սակայն ոստիկանական ուժերը անմիջապես հեռացրին քաղաքացիներին։

«Նիկոլ, ուր ես փախչելու»,- ասաց ծնողներից մեկը։