Գնացել եմ արձակուրդ, իմ փոխարեն նշանակել են փոխմարզպետին․ Սպիտակի քաղաքապետ

Գնացել եմ արձակուրդ, իմ փոխարեն նշանակել են փոխմարզպետին․ Սպիտակի քաղաքապետ

Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին որոշում է ստորագրել, որով Քաջայր Նիկողոսյանին ազատել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակել է Հայաստանի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մենք կապվեցինք Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս է մեկնաբանում, որ իր փոխարեն փոխմարզպետին են նշանակել․

«Նման հարցով որոշ համայնքի ղեկավարներ դիմել են ՍԴ։ Արդեն ոչ մի կերպ էլ չեմ վերաբերվում այդ նշանակմանը, ամեն դեպքում սա տհաճ է։ Իմ պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, ժամանակին ընտրություններ չեն անցկացվել՝ պայմանավորված արտակարգ և ռազմական դրությամբ, այդ պատճառով ձգձգվեց։ Հիմա պաշտոնավարման ժամկետը ավարտվել է, բայց մինչև ավարտվելը ես արձակուրդի դիմում եմ ներկայացրել, գնացել եմ արձակուրդ և իմ փոխարեն նշանակել է մարզպետի տեղակալին ժամանակավոր պաշտոնակատար։ Իրենք իրավունք չունեին, գոյություն ունի ակտ, գոյություն ունի որոշում, մենք կբողոքարկենք այս որոշումը»,- ասաց Սահակյանը։

ՀԳ Հիշեցնենք, որ Սպիտակի քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած ՏԻՄ ղեկավարներից է եւ այդ պահանջներից հետո նրանց բոլոի նկատմամբ սկսվել են հալածանքներ՝ ստուգումներ, քրեական գործեր, ապօրինի ազատումներ եւ այլն։