Մեծ հաճույք էր ծանոթանալ հզոր անհատականության կենսագրությանը

Մեծ հաճույք էր ծանոթանալ հզոր անհատականության կենսագրությանը

Քիչ առաջ կայացավ Փոլ Իգնեշիուսի «Հիմա մասամբ գիտեմ» հայերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը։

Դիանա Համբարձումյանը, որը թարգմանել է գիրքը, լրագրողների հետ զրույցում նշեց․ «Այսքան գրքեր թարգմանելուց հետո ինձ համար շատ մեծ անակնկալ էր, որ կարող էի նաև ինքնակենսագրական թարգմանել, որը գրված էր հրաշալի անգլերենով և նուրբ հումորով»։

Թարգմանչի խոսքով՝ երբ 2001 թվականին Իգնեշիուսը հրատարակում էր գիրքը, նշում էր, որ ինքը մասամբ գիտի գաղտնիքը, դրա համար էլ գիրքը վերնագրել է Հիմա մասամբ գիտեմ։

«Արդեն 2011 թվականին, երբ վերահրատարակվում էր գիրքը, Փոլ Իգնեշիուսը ասում էր՝ 10 տարի անց գուցե ավելին գիտեմ, բայց, համենայն դեպս, այնքան չգիտեմ գաղտնիքը, որ գրքի վերնագիրը փոխեմ, դարձյալ մասամբ գիտեմ»,-նշեց Համբարձումյանը։