Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը որոշում է ստորագրել, որով նշանակել է նոր խորհրդական:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Մանե Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»։

Մանե Ադամյանը նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։