Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտնեց իշխանական պատգամավորին

Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտնեց իշխանական պատգամավորին

 Քիչ առաջ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտնեց կուսակից պատգամավոր Մաթեւոս Ասատրյանին, որը տեղից ռեպլիկներ էր անում «Հայաստան»  դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթի ժամանակ եւ շարունակում էր ռեպլիկները, երբ պատգամավորն ավարտել էր ու արդեն զբաղեցրել իր տեղը։

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ փորձեց սաստել կուսակցին՝ հորդորելով լռել, սակայն Քաղպայմանագրի պատգամավորը շարունակում էր ինչ-որ բաներ ասել ընդդիմադիր պատգամավորին, ի վերջո, նկատողություն հայտարարեց։

Իսկ Մանուկյանն իր  ելույթում ասում էր, թե հինգ հազար զոհերի ցանկում, չգիտես ինչու, իշխանավորների եւ նրանց հարազատների անուններ չկան։