Մարուքյանը՝ նախագահ դառնալու մասին

 Մարուքյանը՝ նախագահ դառնալու մասին

Ես վստահ եմ, որ իշխանությունն այս պահին չի էլ քննարկել այդ հարցը: Ինձ իշխանությունից որեւէ պաշտոնի առաջարկ չի արվել, որ ինձ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ նախագահի պաշտոնում։ Դա սխալ քննարկում է: Ես ինձ միշտ խորհրդարանում էի տեսնում, ընտրությունների արդյունքով այսօր խորհրդարանում չենք, բայց դա չի նշանակում, որ չենք ծառայում մեր երկրին։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականն ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով հանդես է եկել, հետեւաբար անլուրջ է նման քննարկումներ իրականացնելը»,- ասաց Մարուքյանը։