Իրանը դեռեւս չի համաձայնել սկսել ուղիղ բանակցություններ․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ

Իրանը դեռեւս չի համաձայնել սկսել ուղիղ բանակցություններ․ ԱՄՆ Պետդեպի խոսնակ

Իրանը դեռեւս չի համաձայնել Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ սկսել Միջուկային գործարքի համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Որքան հասկանում ենք, Իրանը դեռեւս չի համաձայնել ուղիղ բանակցությունների, սակայն մենք պետք է պատրաստ լինենք դեմ առ դեմ հանդիպման»,- ասել է նա։ Պրայսը նաեւ ասել է, որ ուղիղ բանակցությունները կարող էին արագացնել դրական տեղաշարժի արձանագրումը։