Ադրբեջանը կվերադառնա Զանգեզուր՝ հարկ եղած դեպքում նաեւ ուժով․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանը կվերադառնա Զանգեզուր՝ հարկ եղած դեպքում նաեւ ուժով․ Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզանից խլել են 101 տարի առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը AzTV-ին տված հարցազրույցում։ Նա ասել է, որ Զանգեզուրի միջանցքը համապատասխանում է Ադրբեջանի պատմական, ազգային շահերին եւ ապագայի տեսլականին, անկախ այն հանգամանքից, թե դա Հայաստանն ուզում է, թե ոչ։

«Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը կլուծենք խաղաղությամբ, եթե ոչ՝ ուժով։ Ես ինչպես արդեն ասել եմ, եւ պատերազմից առաջ եւ հետո, հայերը պետք է կամավոր հեռանա մեր հողերից, այլապես մենք կքշենք նրանց։ Այդպես էլ եղավ Ղարաբաղի դեպքում։ Զանգեզուրի ճակատագիրն էլ կարող է նույնը լինել»,- ասել է Ալիեւը։