Պատերազմը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից․Ֆինլանդիայի ԱԳՆ

Պատերազմը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից․Ֆինլանդիայի ԱԳՆ

«Պատերազմը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից և դա բավականին հավանական է, և դա է պատճառը, որ այժմ այդքան կարևոր է աջակցել Ուկրաինային»: Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Հարցին, թե Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում, նա պատասխանել է .

«Ուկրաինացիները կարող են փրկել իրավիճակը, և այդ առումով նրանք կարող են հաղթել այս ճակատամարտում: Կարծում եմ՝ ուկրաինացիները , իհարկե բարոյապես բարձր մակարդակի վրա են։ Ուկրաինան շատ միասնական են և նրանք մեր աջակցության կարիքն ունեն»,- հավելել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն: