Հայտնաբերվել է կնոջ ճարպակալմանը նպաստող եւս մեկ պատճառ

Հայտնաբերվել է կնոջ ճարպակալմանը նպաստող եւս մեկ պատճառ

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ այն կանայք, որոնք համեմատաբար ավելի քիչ սոցիալական կապեր ունեն, ավելի հակված են քաշի արագ ավելացմանը, քան տղամարդիկ։ Այս մասին հայտնում է PLOS One-ը։

Ըստ կատարված հետազոտությունների, որոնց մասնակցել է մոտ 30 հազար կին, այն կանայք, որոնք միայնակ են, օրինակ ամուսնացած չեն, այրիացած են կամ ամուսնալուծված եւ ապրում են միայնակ, քիչ են շփվում շրջապատի հետ, որպես կանոն ունեն խնդիր ավելորդ քաշի եւ ճարպակալման հետ։ Հետաքրքրական է, որ տղամարդկանց պարագայում դիտվում է ճիշտ հակառակ երեւույթը՝ ամուսնացած, սոցիալական շատ կապեր ունեցող տղամարդիկ է, որ ունեն խնդիր ավելորդ քաշի կամ ճարպակալման հետ։