ԿԸՀ-ն գրանցեց «Ոչ»-ի ճակատը

ԿԸՀ-ն գրանցեց «Ոչ»-ի ճակատը

Քիչ առաջ ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգն էր «Ոչ» քարոզչության կողմ և նրա լիազոր ներկայացուցիչ գրանցելը։

Հիշեցնենք, որ դիմել էին շուրջ 61 իրավաբաններ՝ Ռուբեն Մելիքյանը, որը խմբի լիազոր ներկայացուցիչն է, Գոհար Մելոյանը, Արսեն Բաբայանը, Էլինար Վարդանյանը, Տիգրան Աթանեսյանը, Աստղիկ Մաթևոսյանը, Արտակ Ասատրյանը, Սիրանուշ Սահակյանը, Անահիտ Սարգսյանը, Արսեն Մկրտչյանը և այք։ ԿԸՀ-ն արտահերթ նիստով պաշտոնապես հաստատեց «Ոչ» քարոզչության կողմը։ 

Մելիքյանը լրատվամիջոցներին ասաց, որ իրենք օգտվելու են անվճար եթերից և այլ միջոցներով, լինելու են հրապարակային ելույթներ։