Կիեւը կարող է ուժով գրավել Դոնբասը․ Սերգեյ Կրիվոնոս

Կիեւը կարող է ուժով գրավել Դոնբասը․ Սերգեյ Կրիվոնոս

Ուկրաինայի զինված ուժերը կարող են հենց այսօր սկսել հարձակում՝ «օկուպացված Դոնբասը ազատագրելու համար»։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի տեղակալ Սերգեյ Կրիվոնոսը։ Նա ասել է, որ Ուկրաինայի բանակին դրա համար պետք է ընդամենը մի բան՝ նախագահ Զելենսկու հրամանը։ Նա բացարձակ համոզմունք է հայտնել, որ եթե նման հրաման լինի, ապա այդ ռազմական օպերացիան անպայման կավարտվի հաղթանակով։ Միաժամանակ սակայն, նա ասել է, որ ուկրաինական բանակը պետք է բարելավվի իր սպառազինվածությունը եւ այս առումով կա բավական անելիք։