Հանրության պահանջն է ժամ առաջ Գագիկ Ծառուկյանին տեսնել իր եւ իր բանակի կողքին

Հանրության պահանջն է ժամ առաջ Գագիկ Ծառուկյանին տեսնել իր եւ իր բանակի կողքին

Փաստաբան Սամվել Դիլբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր առաջին ատյանի դատարանը քննության առավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշպանների միջնորդությունը՝ կալանքը գրավով փոխարինելու մասին։ Պաշտպանության կողմը ներկայացրեց իրավական , փաստական եւ բարոյական բոլոր այն հիմքերը, որոնք հիմնավորում են նրա նկատմամբ գրավը կիրառելու հնարավորությունը։ Իրականում չկա որեւէ հանգամանք, որը կբացառի գրավի կիրառման հնարավորությունը։ Դատարանը հետաձգեց դատական նիստը մեր կողմից որոշակի փաստաթղթեր ներկայացնելու համար, բայց չեմ կարծում, որ կարող ենք մտավախություն ունենանալ, որ դատարանը կարող է մերժել մեր միջնորդությունը, քանի որ խոչընդոտող հանգամանքների բացակայության պայմաններում դատարանին այլ բան չի մնում անել, քան բավարարել այն։ Անգութ թուրքի դեմ պայքարում՝ հանրության պահանջն է ժամ առաջ Գագիկ Ծառուկյանին տեսնել իր եւ իր բանակի կողքին։ 
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.....»