Դոնալդ Թրամփը չի կազմակերպի «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովն իր առողջարանում

Դոնալդ Թրամփը չի կազմակերպի «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովն իր առողջարանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովն իրեն պատկանող Trump National Doral Miami առողջարանում անցկացնելու գաղափարից։ Թվիթերյան իր էջում այս առնչությամբ արած գրառումից պարզ է դառնում, որ պատճառը ԶԼՄ-ների, իր իսկ խոսքերով ասած «իռացիոնալ թշնամական վերաբերմունքն է» այս գաղափարի հանդեպ։ Թրամփը նաեւ նշել է, որ սկսել են այլ տարբերակներ դիտարկել, ներառյալ նաեւ Քեմփ-Դեյվիդը։ Թրամփը իր հայտարարությունում շեշտել է, որ այդ ամենը անելու էր անվճար, եւ գագաթնաժողովի անցկացման դիմաց ոչ մի դոլար չէր ստանալու որպես օգուտ, սակայն դեմոկրատներն ու մամուլը անհասկանալի կերպով քննադատել են այն ու ինքը հետ է կանգնում իր մտադրությունից։