Ի՞նչ է պետք, որ չապրենք շարիաթում․ Լուսի

 Ի՞նչ է պետք, որ չապրենք շարիաթում․ Լուսի

Այն, ինչ անում է Լուսի Քոչարյանը ոչ թե տեսակետ, կարծիք հայտնել է, այլ ուղղորդված  քարոզչություն, որը տևական ժամանակ իրագործում է, իսկ երբ փորձում են  մի փոքր հակառակվել կամ այլ բան ասել, անմիջապես գրում է․ Lucy Kocharyan  «Ինձ ցուցումներ մի տվեք, թե ես իմ սեփական էջում ինչ բարձրաձայնեմ»։

Նրա վերջին գրառումը նույնպես քարոզչություն էր։ Ներկայացնում եմ գրառումը․

Lucy Kocharyan

Սկսում եմ մտածել, որ կուսության պահով Հայաստանին կարող ա մի որևէ աբսուրդ լուծում փրկել. որ ասենք թե 18ը լրանալուն պես անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի։
Ու խեղճ աղջիկները պրծնեն էս կուսության բոլոլայից։
Տղամարդիկ էլ իրենց հերթին պրծնեն էդ անասնական «թեմեքից ու պանյատներից»։
Մարդիկ Հայաստանում ևս մի բազառից ազատվեն, որի թունելի վերջը դեռ ոչ մի կերպ չերևում։

Որ դա սև քարոզչություն է, մարդիկ հասկանում են ու արտահայտվում․

Artyom Andreasyan Բժշկական միջամտություն հեչ պետք չի, դուք ձեր թայֆայով սենց շարունակեք Երկիրը քանդել, թուրքը էդ գործը կանի, հեչ մի նեղվեք։

Քարոզչության առավել լավ ձե՞վ կա,  քան նշվածը․

Lucy Kocharyan չափահաս մարդը ինչ ուզի կանի՝ սահմանադրության շրջանակներում։ Այդ թվում և սեքս՝ ում հետ ուզում ա, որքան ուզում ա ու երբ ուզում ա։

Ինչքա՜ն անչափահասներ են կարդում այս գրառումը, այո, սա նրանց համար է գրված։ Սա ավելին է, քան տեսակետը, գորշ քարոզչություն է․․․

Այդ քարոզչության շղարշի տակ ավելի տհաճ բան կա, որին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Լուսի Քոչարյանն իր թայֆայով ծաղրում է կուսությունը։ Փաստորեն ստացվում է, որ կարելի է ծաղրել, նսեմացնել նրանց, ովքեր  կույս են ու մինչև ամուսնությունը սեռական հարաբերություն չեն ունենում որևէ մեկի հետ։  Կուսությունը արգահատելի բան է։

Lucy Kocharyan դե հիմա էլ շարիաթում ենք էլի ապրում

 

Հենց դրա համար է ուզում, որ պետք է անխտիր բոլոր աղջիկների կուսաթաղանթը բժշկական միջամտությամբ հեռացվի։ Տեսնում է, որ ավանդական ընտանիքը տեղի չի տալիս և ձև է գտել՝ բոլորի՜ն դարձնել այնպիսին, որ չապրեն շարիաթում։