Քանյե Ուեսթի կինը բարկացել է Քիմ Քարդաշյանի վրա

Քանյե Ուեսթի կինը բարկացել է Քիմ Քարդաշյանի վրա

Օրերս Քիմ Քարդաշյանն ասել էր, որ Քանյե Ուեսթն ապրում է առանց անվտանգության, դայակների և խոհարարի բնակարանում։ Ավագ դուստր Նորթին դուր է եկել աստղային հոր այս ապրելակերպը։ «Հայրիկը լավագույնն է. Նա օգնականներ չունի։ Ինչո՞ւ, մայրիկ, դու էլ բնակարան չունես։ Չեմ կարող հավատալ դրան»,- ասել է ժառանգորդուհին Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մասին շոուի ժամանակ։ Սակայն Քանյե Ուեսթի կինը զայրացել է Քիմի վրա՝ ասելով, որ նա պետք է բերանը փակ պահեր ու հերքել է աստղի հայտարարությունը։

Ըստ Daily Mail-ի աղբյուրի, Բիանկա Ցենսորին կարծում է, որ Քիմը «պետք է զբաղվի իր գործով» և հեռանա իրենց կյանքից: Նա նաև հավելել է, որ իրենք վաղուց մեծ տուն են տեղափոխվել։

Հիշեցնենք, որ Քանյե Ուեսթի և նրա նախկին աշխատակից Բիանկա Ցենսորիի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին տարեսկզբին։ Այնուհետև ռեփերին նկատել են ամուսնական մատնեմատին, իսկ ավելի ուշ բոլորը սկսել են գրել զույգի հարսանիքի մասին։ Գրեթե մեկ տարի անց բամբասանքը հաստատվեց։