ԱՀԿ-ն խոսել է Կապիկի ծաղիկ հիվանդության տարածման ռիսկերի մասին

ԱՀԿ-ն խոսել է Կապիկի ծաղիկ հիվանդության տարածման ռիսկերի մասին

Աշխարհի 92 երկրում հայտնաբերվել է կապիկի ծաղիկ հիվանդության 35 հազար վարակման դեպք։ Մինչեւ հիմա այդ հիվանդությունից մահացել է 12 մարդ։ Միայն նախորդ շաբաթ նոր վարակվածների թիվը կազմել է 7500 մարդ, որը 20 տոկոսով ավելին է, քան նախանցյալ շաբաթ։ Համարյա բոլոր դեպքերը Եվրոպայում են։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ն։ Հիվանդությունը հատկապես տարածվում է այն արական սեռի անձանց շրջանում, որոնք ունենում են նույնասեռ սեքսուալ հարաբերություններ։

ԱՀԿ-ում նշել են, որ ներկայումս կարեւոր է, որպեսզի պետությունները պատրաստ լինեն ինֆեկցիայի բռնկմանն ու կարողանան այն կանխել։ Կարեւոր է լինելու կանխման գործում պատվաստանյութերի դերը։