Ո՞րն է պատճառը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» ամիսներ առաջ սև ցուցակ եք մտցրել, իսկ հիմա մեկ անձից գնում եք կատարում

Ո՞րն է պատճառը, որ «Ֆակտորի փրոդաքշնին» ամիսներ առաջ սև ցուցակ եք մտցրել, իսկ հիմա մեկ անձից գնում եք կատարում

«Որն էր պատճառը, որ ընթացակարգային խախտումներ կատարելու համար  ամիսներ առաջ սև ցուցակ ուղարվկած կազմակերպությանը քաղաքապետարանը ներգրավվել է որպես մեկ անձից գնման տեսքով ծառայություն մատուցող: Որն է տրամաբանությունը, որ կազմակերպությանը ուղարկում ենք սև ցուցակ, հետո նույն կազմակերպությունից մեկ անձից գնում ընթացակարգով գնում ենք իրականացնում»,-այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստում հարց բարձրացրեց «Լույս» խմբակցությանղ ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Ամանորի միջոցառումների կազմակերպմանը:

«Եթե խոսքը «Ֆակտորի փրոդաքշն»-ի մասին է, ապա պետք է ասեմ, որ կազմակերպությունը սեւ ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո վերջինից պահանջվող փաստաթղթերի  հիմնավորումներից մեկի ուշ ներկայացնելու պատճառով: Ընդ որում, այս հանգամանքը օրենքի ուժով քննվել է բողոք քննող անձանց կողմից  եւ որակվել է որպես ոչ էական խախտում: Ընկերությունը չի հայտնվել սեւ ցուցակում: Ինչ վերաբերում է կազմակերպության ընտրությանը, ապա ընկերությունների ընտրությունը կատարել է մասնագիտական թիմի կողմից որպես մշակույթի ոլորտում որոշակի փորձ, նվաճումներ ունեցած կազմակերպություն»,- անդրադառնալով Խաժակյանի հարցին՝ նշեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ  Երեւանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց Ամանորի միջոցառումների կազմակերպման համար փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ ևծախսերն ավելացնել 271,79 մլն դրամով։