ՊՍԺ-ն կրկին քայլեր է ձեռնարկում Պոգբայի տրանսֆերը գնելու համար

ՊՍԺ-ն կրկին քայլեր է ձեռնարկում Պոգբայի տրանսֆերը գնելու համար

Ինչպես գրում են ֆրանսիական մարզական լրատվամիջոցները, ՊՍԺ-ի ղեկավարությունը կրկին սկսել է քայլեր ձեռնարկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու համար։

Ասում են՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն արդեն իսկ կապ են հաստատել ֆրանսիացու տրանսֆերային հարցերով ներկայացուցիչ, հանրահայտ Մինո Ռայոլայի հետ, քննարկել հնարավոր տրանսֆերի շուրջ մի շարք հարցեր։

Ըստ տարբեր հրապարակումների՝ փարիզյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրո վճարել՝ Պոգբային իր կազմում տեսնելու համար։ Պոգբայի կնքած պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է 2022 թվականին։